Ինչպե՞ս վճարել տոմսերի համար։ 

Etoms.info կայքում դուք կարող եք վճարել առցանց ձեր ամրագրման համար Visa, MasterCard դեբետային/կրեդիտ քարտերի միջոցով: Ամրագրված տոմսերի վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ տվյալները համապատասխան դաշտերում՝ Վճարային քարտի համարը՝ քարտի առջևի մասում առկա 16 նիշերը անհրաժեշտ է մուտքագրել առանց միմյանց միջև տարածության։ CVV կամ CVV2 կոդեր՝ քարտի հակառակ կողմի վրա առկա 3 նիշերը։ Եթե առկա են ավելի շատ նիշեր, ապա անհրաժեշտ է մուտքագրել միայն վերջին երեք նիշերը։ Տվյալ կոդի բացակայության դեպքում խնդրում ենք կապ հաստատել բանկի հետ մանրամասների համար։ Վավերականության ժամկետը՝ ամիսն ու տարին նշված են քարտի առաջին մասում։ Քարտապանի անունը: Ուշադրություն։ Դուք կարող եք վճարել տոմսի համար միայն այն մեթոդներով, որոնք նշված են ամրագրման էջում։ Վճարումը կարող է տևել մի քանի րոպե բանկաին վճարման համակարգի միջոցով։ Մի վճարեք նույն տոմսի համար մի քանի անգամ, սպասեք վճարային համակարգի պատասխանին, այլապես հնարավոր է տեղի ունենա կրկնակի գանձում։