Ավիատոմս գնելիս գոյություն ունեն գումար խնայելու մի քանի ուղիներ: Նախ, կարևոր է հասկանալ, թե ինչպես են հաշվարկված գները և իմանալ այն գործոնները, որոնք սահմանում են տոմսի արժեքը:

Ավիատոմսի արժեքը կախված է՝

1) Միջնորդավճարներից Ավիատոմսի գինը ներառում է մի շարք միջնորդավճարներ՝ Օդանավակայանի միջնորդավճարը գանձվում է օդանավակայանի, քաղաքային կամ պետական մարմինների կողմից: Այդ միջնորդավճարն օգտագործվում է համալիների սպասարկման և կառուցապատման նպատակով, թռիչքի և վայրէջքի ժամանակ անվտանգության ապահովման, օդանավակայանի շահագործման և լրացուցիչ այլ ծառայությունների նպատակով: Վառելիքի գումարը ծածկում է ավիաընկերությունների վառելիքի ծախսը: Ծառայության միջնորդավճարը ավիաընկերության կամ ավիատոմսը վաճառող գործակալության կողմից գանձված տոմսի գնման ծառայության միջնորդավճարն է:

2) Թռիչքի կարգ Այն կախված է ձեր կողմից նախընտրած հարմարավետության մակարդակից: Դուք կարող եք ընտրել էկոնոմ, բիզնես կամ առաջին կարգ: Ինչքան բարձր է կարգը, այնքան ավելի թանկ արժե տոմսը:

3) Ավիատոմսի արժեքի կանոններ Գոյություն ունեն ստանդարտ և հատուկ գներ՝ Ստանդարտ արժեքը չունի որևէ սահմանափակում և առաջարկում է վճարային ճկուն համակարգ, տոմսի ամրագրում և դուրս գրում: Հատուկ արժեքն ունի որոշակի սահմանափակումներ, որը չի ազդում ծառայության որակի վրա: Այն սահմանափակում է տոմսի վերջնաժամկետը, փոխհատուցման և փոփոխությունների հնարավորությունը: Ահա թե ինչու այսպիսի տոմսերը ավելի մատչելի գին են ունենում:

4) Թռիչքի օրը Շաբաթ և կիրակի օրերին թռիչքները սովորաբար ավելի թանկ են լինում, քան շաբաթվա մյուս օրերին:

5) Եղանակներ Տոմսի արժեքը նաև կախված է եղանակից: Գոյություն ունեն բարձր և ցածր սեզոններ, երբ որոշակի ուղղություններով տոմսերի համար սպառման պահանջը աճում կամ նվազում է: Ինչքան բարձր է սեզոնը, այնքան ավելի թանկ արժե տոմսը:

6) Փոխարժեք Արժույթի փոխարժեքը գնման պահին կարող է տարբերվել տոմսի փնտրման պահին առկա գնից, այն կարող է ունենալ ազդեցություն տոմսի արժեքի վրա նույնպես:

7) Մրցակցություն Եթե առկա են բազմաթիվ մրցակցային առաջարկներ որոշակի ուղղությունների համար, ավիաընկերությունները կարող են ունենալ տվյալ չվերթի համար ավելի ցածր գին և հակառակը:

Ինչպե՞ս խնայել ամրագրման ժամանակ:

  • Գնեք տոմսը նախօրոք: Նախ, ավիաընկերությունները վաճառում են ամենամատչելի տոմսերը՝ վաճառքը խրախուսելու համար: Հետևաբար, ինչքան վաղ գնեք տոմսը, այնքան այն ավելի մատչելի կլինի:
  • Մի ուշացրեք գնումը: Մատչելի տոմսերը վաճառվում են շատ արագ: Եթե դուք հաջողակ եք “թեժ”առաջարկ ասվածում, ապա գնեք տոմսը առանց հապաղելու:
  • Ամենամատչելի տոմսերը սովորաբաչ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին են լինում: Շաբաթ-կիրակի և տոն օրերի տոմսերը ավելի թանկ են լինում:
  • Ընտրեք տարանցիք չվերթներ: Ուղիղ չվերթները ավելի հարմարավետ են, սակայն դրանց արժեքն ավելի բարձր է, քան տարանցիկ թռիչքների գները:
  • Օգտագործեք զեղչերը: Գոյություն ունեն հատուկ գներ երեխաների, ուսանողների, ուսուցիչների, թոշակառուների, ճանապարհորդական խմբերի և այլնի համար:
  • Նշեք “Բոնուս քարտ” տարբերակը, եթե մասնակցում եք ավիաընկերության բոնուսային ծրագրին:
  • Օգտագործեք մանրամասն որոնում տարբերակը: Երբ փնտրում եք տոմս, մի ընտրեք “Հստակ ամսաթիվ”, այլ նշեք “+/-3 օր” տարբերակը: Այդպես դուք կարող եք ընտրել լավագույն գինը:
  • Երբ ընտրում եք թռիչքի կարգը, նշեք “Ցանկացած” տարբերակը: Ամրագրման համակարգը կարող է կարգավորել բոլոր կարգերը և առաջարկել ձեզ լավագույն տարբերակը:
  • Ի՞նչ չպետք է մոռանալ ավիատոմսի գնման ընթացքում

    :

    Երբ գնում եք ավիատոմս հատուկ գնով, մի մոռացեք արժեքի պայմանների մասին: Ինչքան մատչելի է տոմսը, այնքան ավելի խիստ են դրա նկատմամբ կիրառվող պայմանները՝

    • Սահմանափակ դադարի տարբերակ (ճանապարհորդության ընթացքում ավելի քան 24 ժամ կանգառ, բացառությամբ Հյուսիսային Ամերիկա, որտեղ 4 ժամից ավելի կանգառը համարվում է տարանցիկ կանգառ: Կենտրոնական Ամերիկա և Պանամա, որտեղ 6+ ժամ տևողությամբ կանգառը համարվում է տարանցիկ կանգառ): Որպես կանոն, սա թույլ է տրվում միայն հավելավճարի առկայության դեպքում:
    • Ավիատոմսերի փոփոխությունները չեն թույլատրվում:
    • Մատչելի տոմսերը կարող են ենթակա չլինեն վերադարձի կամ միայն մասնակի փոխհատուցման: